Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Դիզվառելիքին սպասում են

Դիզվառելիքին սպասում են
24.01.2013 | 14:47

Կառավարությունն այս տարի ևս չի մոռացել հողօգտագործողներին։ Կառավարության նիստում գործադիրը որոշեց հողօգտագործողներին աջակցելու նպատակով ձեռք բերել 17 մլն 413 հազար լիտր դիզվառելիք, որի մեկ լիտրը կվաճառվի 350 դրամով, իսկ մնացած գումարը կսուբսիդավորի պետությունը։ Ի դեպ, այս տարի ևս գյուղական տնտեսությունները կստանան ազոտական պարարտանյութ` 50 կգ-անոց պարկը 6000 դրամով։ «Երկու ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ աճել են վճարների, պահանջարկի ծավալները, ավելացել են նաև մշակվող հողատարածքները»,- նկատեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ի դեպ, 2012-ին դիզվառելիքի աջակցության ծրագրով գարնանը հատկացվել է 11 մլն 345 հազար լիտր, իսկ աշնանը` 10 մլն 340 լիտր դիզվառելիք։ Անցած տարի տրամադրվել է 30700 տոննա ազոտական պարարտանյութ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ